Ազատագրված տարածքներում քաղաքների օրեր կնշվեն
Ազատագրված տարածքներում քաղաքների օրեր կնշվեն
15:11     31 07 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքներում քաղաքների օրեր սահմանելու մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ ամեն տարի օգոստոսի 26-ը հանդիսավոր կերպով կնշվի որպես Լաչին քաղաքի օր, հոկտեմբերի 4-ը՝ Ջաբրայիլ քաղաքի օր, հոկտեմբերի 17-ը՝ Ֆիզուլի քաղաքի օր, հոկտեմբերի 20-ը՝ Զանգիլան քաղաք օր, հոկտեմբերի 25-ը` Գուբադլի քաղաքի օր, նոյեմբերի 8-ը` Շուշա քաղաքի օր, նոյեմբերի 20-ը` Աղդամ քաղաքի օր, նոյեմբերի 25-ը` Քելբեջար քաղաքի օր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս