Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը հանդիպում են անցկացրել Անկարայում
  Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը հանդիպում են անցկացրել Անկարայում
14:46     31 07 2023    
Հուլիսի 31-ին Անկարայում կայացել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը, հետագա զարգացման հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հանդիպումից հետո ԱԳն ղեկավարները մամուլի ասուլիս կանցկացնեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ֆիդան  


Լրահոս