Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների հակառակ, ոչ թե ամբողջությամբ դուրս է բերել իր զինված ուժերը մեր հողերից, այլ ընդհակառակը, իրականացրել է նրանց ռոտացիան Լաչինի ճանապարհով, մատակարարել նրանց զենք ու զինամթերք, շարունակել է ֆինանսավորել նրանց իր պետական բյուջեից և զբաղվել է Ադրբեջանի բնական պաշարների թալանով:
Իր սահմանները վերահսկելու և Հայաստանի անօրինական գործունեությունը կասեցնելու նպատակով՝ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում սահմանային «Լաչին» անցակետ է ստեղծել։ Չնայած Ադրբեջանի կողմից հայազգի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ զորախմբի սահմանային անցակետով անցումը ապահովելուն, հայկական կողմը մեր տարածքներում անօրինական գործողությունները շարունակելու նպատակով կեղծ հայտարարություններ է տարածել՝ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին։ Միաժամանակ Հայաստանը սադրանքներ է իրականացրել, օրինակ՝ հունիսի 15-ին գնդակոծել է մեր սահմանապահներին, մաքսանենգության փորձ, հուլիսի 26-ին բեռնատարների չարտոնված տեղափոխում Ադրբեջանի տարածք։
Անընդունելի է, որ մի շարք երկրները և միջազգային կազմակերպությունները, որոնք 30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա, կանխակալ հայտարարություններ են արել Ադրբեջանի դեմ: Այս երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերջին երեք տարիների ընթացքում նույնպես անտեսել են հայկական զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի տարածքում։ Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի մանիպուլյացիաներով և կողմնակալ հայտարարություններով խաբված երկրներն ու միջազգային կազմակերպությունները հարգեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտեն մեր երկրի ներքին գործերին և վերջ տան երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ։