Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կոչ է արել ԶԼՄ-ներին ապատեղեկատվություն չտարածել
 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կոչ է արել ԶԼՄ-ներին ապատեղեկատվություն չտարածել
11:21     29 07 2023    
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ տիրաժավորում են երեք բարձրաստիճան զինծառայողների աշխատանքից ազատելու մասին անհիմն լուրերը։

«Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, որի հրապարակումը նպատակահարմար է։ Լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին խորհուրդ ենք տալիս՝ չտիրաժավորել պաշտոնական հաստատում չունեցող տեղեկատվությունը»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս