Բայրամովն ու Աբդուլլահիանը քննարկել են տարածաշրջանային օրակարգը
 Բայրամովն ու Աբդուլլահիանը քննարկել են տարածաշրջանային օրակարգը
11:04     28 07 2023    
Հուլիսի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի միջև։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել՝ երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Քննարկվել են՝ տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումից բխող հարցերը, ընդհանուր առմամբ բարձր են գնահատվել՝ վերջին ամիսներին բարձր մակարդակի հանդիպումների ներդրումը հարաբերությունների զարգացման գործում և միջգերատեսչական շփումները։

Անդրադառնալով իսլամական համերաշխության հարցին, նախարար Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է սկանդինավյան որոշ երկրներում Ղուրանի դեմ անպարկեշտ գործողությունները, կարևոր է զերծ մնալ իսլամական կրոնին ուղղված նման քայլերից։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Աբդուլլահիան  


Լրահոս