Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, ասված է ադրբեջանական տարածքներ բեռներ ուղարկելու փորձի վերաբերյալ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։
«Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան այս երկրի մտադրությունը՝ շարունակել անօրինական գործունեությունը, անհիմն քաղաքական շահարկումներով լարվածություն ստեղծել։
Եթե հայկական կողմն իրոք շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով աջակցելով, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի՝ ադրբեջանական կողմի առաջարկած «Աղդամ-Խանքենդի» ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը՝ հայ բնակիչների կարիքները բավարարելու համար։ Հայկական կողմը չպետք է խոչընդոտի նաև հայազգի քաղաքացիներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։