Ադրբեջանը կմիանա թուրքական հինգերորդ սերնդի կործանիչների արտադրությանը
  Ադրբեջանը կմիանա թուրքական հինգերորդ սերնդի կործանիչների արտադրությանը
15:34     27 07 2023    
Ադրբեջանը որոշել է համագործակցել Թուրքիայի հետ՝ կապված Մարտական ինքնաթիռների ազգային ծրագրի շրջանակներում մշակված KAAN կործանիչի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է SavunmaSanayiST.com-ը:

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից նախաձեռնված մարտական ինքնաթիռների ազգային ծրագիրը շարունակվում է թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերության ղեկավարությամբ։ Ծրագրի շրջանակներում մշակված KAAN կործանիչն իր առաջին թռիչքը պետք է կատարի այս տարվա վերջին։

Ադրբեջանը կարևոր որոշում է կայացրել KAAN կործանիչի հետ կապված, որը վերջերս է սկսել ցամաքային փորձարկումները։ Ընդունված որոշման համաձայն՝ Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն KAAN ազգային մարտական ինքնաթիռի մշակման գործում։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս