Այխան Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին
 Այխան Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին
12:11     27 07 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթին, թե իբր Ղարաբաղ ուղարկված բեռները «կենսական նշանակություն ունեցող սննդամթերք են»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԱԳՆ ներկայացուցիչը գրել է Twitter-ում:

«Սա զուտ սադրանք և շահարկում է հայկական կողմից։ Առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու «մարդասիրական բեռի» քողի տակ ավտոշարասյուններ ուղարկելը Ադրբեջանի ինքնիշխան տարածք, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս