Հայաստանը և «մարդասիրական դիմակը». սադրանքների վեկտոր
 Հայաստանը և «մարդասիրական դիմակը».  սադրանքների վեկտոր
10:26     27 07 2023    
Չկարողանալով մարսել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու նպատակով ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գոյությունը՝ հայկական կողմը, առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու, «մարդասիրական բեռի» քողի տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածք, ինչը ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հերթական սադրանքը Լաչինի սահմանային անցակետի դեմ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այն փաստը, որ հայկական կողմը նման քայլի գնաց Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո, որտեղ, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել է ներկա իրավիճակը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը անկեղծ չէ գործընթացի նկատմամբ և մտադիր է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը:

Հայկական կողմի նշված սադրանքը, այդ թվում՝ հունիսի 15-ին մեր սահմանապահների գնդակոծությունը Լաչինում, մաքսանենգության փորձը, վառ օրինակ է այն բանի, որ այդ երկիրը չի հրաժարվում իր նենգ ագրեսիվ քաղաքականությունից։

Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներն ու անօրինական գործողությունները շարունակելու այդ երկրի մտադրությունը։

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է մի շարք առաջարկներ, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի և այլ այլընտրանքային ուղիների օգտագործումը հայ բնակիչների կարիքները հոգալու վերաբերյալ, և այդ առաջարկներն արժանացել են Եվրոպական միության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանը, հայկական կողմը դեմ է արտահայտվել բոլոր առաջարկներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նշված ճանապարհներով ԿԽՄԿ բեռների փոխադրմանը: Այս ամենը վկայում է, որ հումանիտար իրավիճակի վերաբերյալ նրանց հայտարարությունները քաղաքական շանտաժ են: Այս քայլերը նաև հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարություններին։

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը և դիվանագիտական կորպուսին որպես գործիք ներգրավելը վերոհիշյալ սադրանքին, ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված գործողություն էր։ Մենք ևս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս