Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ Մոսկվայում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք, որ վերոհիշյալ շփումները տեղի կունենան մոտակա ամիսներին»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման» գործընթացի համար։ Այս գործընթացը, ինչպես նշել է Զախարովան, պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևոր է համարում դրական մթնոլորտի ստեղծումը՝ հասարակության, փորձագիտական համայնքների, Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսության շարունակման, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։