Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին գնդակոծվել է Լաչինի սահմանային անցակետը, իսկ հուլիսին հայազգի վարորդները փորձել են ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով մաքսանենգ ապրանքներ հասցնել Ադրբեջանի տարածք, ինչը դիտարկվել է որպես հայկական կողմի հերթական անօրինական գործողությունն ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և խոչընդոտ սահմանային անցակետի աշխատանքին, պահանջ է ներկայացվել վերջ դնել նման անօրինական գործողություններին։
Հայկական կողմի հրաժարումը Ադրբեջանի կողմից ձեռնարկվող աջակցության միջոցներից, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ օգտագործելու առաջարկից, ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաների և ճնշումների գործիք են։ Կարևոր է պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մանդատը և չչարաշահել այն քաղաքական նպատակներով»։