Հայերը սադրանք են ծրագրում Լաչինի անցակետում
  Հայերը սադրանք են ծրագրում Լաչինի անցակետում
09:01     26 07 2023    
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի պետական սահմանին տեղադրված անցակետի մուտքի մոտ տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ ցուցադրաբար ծրագրվում է հերթական սադրանքը»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Կոչ ենք անում հայկական կողմին ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք ծառայում են իրավիճակի սրմանը։ Կրկին հայտարարում ենք, որ նման սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է հայկական կողմի վրա»,- նշվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչինի-անցակետ  


Լրահոս