Հայաստանի վարչապետ. Ես հավատում եմ Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը
  Հայաստանի վարչապետ.  Ես հավատում եմ Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը
12:50     22 07 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից։

Այս մասին AFP-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

«Որովհետև ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից։ Էլ չեմ ասում, մենք ընդհանուր առմամբ վակուումի մեջ չենք բանակցում։ Կա նաև միջազգային իրադրություն, աշխարհաքաղաքական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են ի հայտ տալ։ Քաղաքական իրավիճակ, ներքաղաքական իրավիճակ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս