Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշայում «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ։
«1991 թվականին Ադրբեջանի անկախացումից հետո հայտնվեցին անկախ լրատվամիջոցներ։ Պրոֆեսիոնալ լրագրողները պետք է ունենան արտոնություններ: Մամուլում նոր միտումներ են ի հայտ եկել: Մի շարք մարտահրավերներ մտահոգում են նաև ադրբեջանական լրատվամիջոցներին։ Մենք դա զգում ենք առօրյա կյանքում»,- ասել է Հաջիևը։