Հայերը փորձել են խրամատավորվել Աղդամում, գնդակոծել են Քելբաջարն ու Ջուլֆան
  Հայերը փորձել են խրամատավորվել Աղդամում, գնդակոծել են Քելբաջարն ու Ջուլֆան
10:41     19 07 2023    
Հուլիսի 18-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները փորձել են երկարաժամկետ ամրություններ ստեղծել Աղդամի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Բացի այդ, հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-ից 01:40-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իստիսու, ինչպես նաև Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա և Գաֆանի շրջանի Աջիբաջ բնակավայրերի ուղղությամբ դիրքերից ընդհատումներով գնդակոծել են Քելբաջարի շրջանի Իստիսու, Մոլլաբայրամլը, Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Բոյահմեդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս