Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ֆուաթ Օքթայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկրի ղեկավարին փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Թուրքիայի նախագահին։
Ընդգծելով, որ երկու երկրների միջև կապերը շատ գոհացուցիչ են, Ֆուաթ Օքթայն ասել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Նա նշել է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը, որոնք Շուշայի հռչակագրի ստորագրմամբ պաշտոնապես բարձրացել են ռազմավարական դաշնակցության մակարդակի՝ ելնելով այս փաստաթղթից բխող նպատակներից ու խնդիրներից։
Կարևորելով այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է եղել երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ՝ Ազգային Մեծ Ժողովի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Նա ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Հայաստանում ահաբեկիչների «Նեմեսիս» հուշարձանի կանգնեցման հետ կապված Թուրքիայի լուրջ մտահոգության վրա։