Ալիևն ու Միշելը հանդիպել են Բրյուսելում
  Ալիևն ու Միշելը հանդիպել են Բրյուսելում
08:41     15 07 2023    
Հուլիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիության խորհրդի կենտրոնակայանում դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նրանք համատեղ լուսանկարվել են:

Այնուհետև կայացել է նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Միշել  


Լրահոս