Շուշան ու Զաբուխը` հայկական կրակի տակ
  Շուշան ու Զաբուխը` հայկական կրակի տակ
09:39     12 07 2023    
Հուլիսի 11-ին, ժամը 23:25-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Շուշայի շրջանում:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

Բացի այդ, հուլիսի 12-ին՝ ժամը 05:45-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Կրակել են Գյորուսի շրջանի Դըղ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից։

Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս