Հայերը վիրավորել են ադրբեջանցի զինծառայողի
  Հայերը վիրավորել են ադրբեջանցի զինծառայողի
20:01     11 07 2023    
Հուլիսի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրա։ Գնդակոծությունն իրականացվել է Գյորուսի շրջանի Դըղ բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, գնդակոծության արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող, շարքային Աբդուլլաև Հուսեյն Արիֆ օղլուն։

«Վիրավոր զինծառայողն անհապաղ տարհանվել է ռազմաբժշկական հաստատություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկում են պատասխան գործողություններ»,- հայտնել են ՊՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս