Պաշտպանության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ զինվորականների հետ զրույցում գլխավոր դատախազը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարությամբ անկախ Ադրբեջանը զարգանում է բոլոր ոլորտներում, և որպես դրա վառ օրինակ՝ նշել է 44-օրյա Հայրենական պատերազմում ադրբեջանական քաջարի բանակի կողմից հայրենի հողերի ազատագրումը թշնամու օկուպացիայից:
Քյամրան Ալիևը հետաքրքրվել է ծառայության կազմակերպմամբ և անձնակազմի կենցաղային պայմաններով, ծանոթացել դիտակետում դիրքերի վիճակին, տեղագրական և մարտավարական ներկայիս պայմաններին։
Զինծառայողները երախտագիտություն են հայտնել զորամասի ժամանակակից նյութատեխնիկական ապահովման համար։