Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։ Ադրբեջանի առաջնորդը այս հաղթանակը գնահատել է որպես ժողովրդի աջակցությունը Ուզբեկստանում Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ վարվող քաղաքականությանը, վստահություն հայտնել, որ Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ Ուզբեկստանը կշարունակի համապարփակ զարգացման ուղին առաջիկա տարիներին։
Ուզբեկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ցուցաբերած ուշադրության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը, կարևորել փոխայցելությունները և շփումները պետությունների ղեկավարների և այլ մակարդակներում, գոհունակություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների և ընդունված որոշումների իրականացման բարձր մակարդակից:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։