Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը ։
«Մոտ ժամանակներում Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ նախատեսվում է Բրյուսելում իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը։
Նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ դրական առաջընթաց կարձանագրվի։
Անդրադառնալով ԱՄՆ-ում երկու երկրների արտգործնախարարների վերջին բանակցություններին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ առաջընթացն աննկատ էր, սակայն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։
Նա նաև հավելել է, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, ու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։