Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարությունը։
«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք չի չարաշահել միջազգային հարթակները և միշտ եղել է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման կողմնակից, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի։ Եթե հայկական կողմը ցանկանում է ծանոթանալ նախկին հակամարտության պատճառներին ու էությանը, առաջարկում ենք Հայաստանին ևս մեկ անգամ կարդալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի թիվ 822, 853, 874, 884 բանաձևերը»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։