Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պետական ծառայությունում, մոբիլիզացվել են բոլոր առկա հնարավորությունները՝ հրամանագրի հաջող կատարման և Զինված ուժերի որակյալ համալրման համար։ Առաջին հերթին ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունը և քաղաքացիների բավարարվածությունը, ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից առաջադրված խնդիրների և այս ոլորտում ռազմավարական նպատակների կատարումը:
Մեծ աշխատանք է կատարվել ծառայության վայրերում զորակոչիկների բաշխման գործընթացում օբյեկտիվության ապահովման համար։ Այսպես, բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով զորակոչիկների մարդաչափական ցուցանիշները (հասակ, քաշ) և զինվորական ծառայության համար պիտանիության կատեգորիա՝ Նախարարների կաբինետի կողմից հաստատված «Ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգի» առողջապահական պահանջների աղյուսակի համաձայն:
Նշենք, որ զորակոչիկները իրենց նշանակված ծառայության վայրերի մասին տեղեկացվել են հունիսի 25-ին՝ SMS հաղորդագրությունների միջոցով։ Զորակոչիկների ծառայության վայրեր ուղարկելու գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը։