Ղարիբաշվիլի. Վրաստանը առաջվա պես պատրաստ է միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև
  Ղարիբաշվիլի.  Վրաստանը առաջվա պես պատրաստ է միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև
11:19     01 07 2023    
Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միանալ իր բարեկամ հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության գործընթացին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին խորհրդարանում տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Թբիլիսին «փայլուն հարաբերություններ» է հաստատել տարածաշրջանի երկրների հետ, որոնք ուժեղանում ու ամրապնդվում են տարբեր նախագծերի իրագործմամբ։ Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն օրեցօր ուժեղանում է։

Նա հիշեցրել է նաև հարևանության խաղաղության նախաձեռնության հարթակի գաղափարը:

«Երկու տարի առաջ ցույց տվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները։ Այն ժամանակ ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունը, դյուրացումը ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարիբաշվիլի  


Լրահոս