Ադրբեջանի ԱԳՆ. Մակրոնը գործիք է Ֆրանսիայում հայկական լոբբիի ձեռքում
  Ադրբեջանի ԱԳՆ.  Մակրոնը գործիք է Ֆրանսիայում հայկական լոբբիի ձեռքում
10:02     30 06 2023    
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ հերթական անգամ Ադրբեջանի դեմ հնչեցրած՝ և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելու վերաբերյալ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը և անընդունելի են։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

«Էմանուել Մակրոնին, ով ինչպես 44-օրյա Հայրենական պատերազմի, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում բազմիցս հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով, չի հաջողվել հասնել իր նպատակներին պատերազմական և հետպատերազմյան ժամանակ։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշումների մասին պնդումները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արդյունքն են։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Իլհամ Ալիևն իր գործունեության ընթացքում մշտապես հաջողությամբ պաշտպանում է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

Նախագահ Մակրոնի խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայում հայկական լոբբիի ձեռքին։ Նշենք, որ հայ համայնքի ներկայացուցիչը, որին նա փորձել է բացատրություն տալ, հանդիսանում է այն արմատական անձանցից մեկը, ում նկատմամբ Հայաստանը երկիր մուտքի արգելք է սահմանել։

Նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները, որոնք նա անում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Հայաստանի աջակցության և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին, ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության վերականգնմանը, այլև նպաստում են՝ անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»,- ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս