Պաշտպանության նախարար. Ադրբեջանը հրթիռներ է գնում՝ հաշվի առնելով բանակի առջև ծառացած նոր խնդիրները
  Պաշտպանության նախարար.  Ադրբեջանը հրթիռներ է գնում՝ հաշվի առնելով բանակի առջև ծառացած նոր խնդիրները
16:08     26 06 2023    
Ադրբեջանը նոր հրթիռային համակարգեր է գնում՝ բանակի առջև ծառացած նոր խնդիրները լուծելու համար, հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, փոխանցում է Zinvor.info-ն։

«Բացի այն հրթիռներից, որոնք մենք ունենք, մենք համալրել ենք դրանց պաշարը (Երկրորդ Ղարաբաղյան - Ինտերֆաքս) պատերազմի ավարտից հետո, որոշ հրթիռներ նույնպես արդիականացվում են, քանի որ դրանք մարտական գործողությունների ժամանակ խնդիրներ են ունեցել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի հետ։ Ձեռք ենք բերում նաև նոր հրթիռային համակարգեր, որոնք թույլ են տալիս մեզ լուծել բանակի առջև ծառացած նոր խնդիրները և Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիքները»,- ասել է Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս