Zinvor.info-ն տեղեկացնում է, որ այցելության ընթացքում հյուրերին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել գյուղի մասին։
«Այս խելացի գյուղը կառուցվել է անցյալ տարի։ Այս պահին գյուղում բնակվում է 420 մարդ։ Գյուղը կառուցվել է smart village հայեցակարգի հիման վրա, այսինքն՝ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ։ Այս մոտեցումը լիովին համապատասխանում է Կայուն զարգացման նպատակներին»,- ասել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը։