ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցեր, Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Խանքենդի քաղաքում ԿԽՄԿ-ի գործունեությունը։
Անդրադառնալով Լաչինի սահմանային անցակետի հետ կապված իրավիճակին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ դրա բացմամբ ստեղծվել են բոլոր պայմանները երկու ուղղություններով հայ բնակիչների թափանցիկ, անվտանգ և կազմակերպված անցման համար, հարյուրավոր հայ բնակիչներ ապրիլի 23-ից օգտվել են սահմանային անցակետից։ Նախարարն ասել է, որ Հայաստանը, որը չի կարողացել հաշտվել հայ բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև նորմալ հարաբերությունների հաստատման հետ, հունիսի 15-ին կրակել է անցակետի ուղղությամբ՝ դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով սահմանային անցակետով անվտանգ անցման համար։