Ջեյհուն Բայրամովը Chatham House-ում հայտնել է խաղաղության օրակարգի մասին
 Ջեյհուն Բայրամովը Chatham House-ում հայտնել է խաղաղության օրակարգի մասին
11:14     23 06 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է՝ Chatham House ուղեղային կենտրոնում կազմակերպված քննարկմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Բայրամովը գրել է Twitter-ում։

«Ես մասնակցել եմ Լոնդոնում կայացած Chatham House-ի կլոր սեղանի քննարկումներին և մասնակիցներին տեղեկացրել եմ հետկոնֆլիկտային վերակառուցման ջանքերի, ինչպես նաև հակամարտության ավարտից հետո Ադրբեջանի կողմից առաջադրված խաղաղության օրակարգի մասին: Քննարկումների ընթացքում ես ընդգծել եմ նաև Հայաստանի կողմից ստեղծված դժվարությունները այս ոլորտում»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս