Մեկնարկել են ադրբեջանցի և թուրք զինվորականների համատեղ զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:02
22 06 2023
Հաստատված պլանի համաձայն անցկացվում են «Alpan-2023» համատեղ զորավարժություններ՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։
Մեր երկրում անցկացված զորավարժությյոսնների սցենարի համաձայն՝ ինքնաթիռները, թռիչքներ իրականացնելով բազավորման օդանավակայաններից՝ կատարել են հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և պայմանական թշնամու համակենտրոնացման օբյեկտների ոչնչացման խնդիրները և այլ դրվագներ՝ մեծ և կարճ հեռավորությունների վրա:
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը։