Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
09:18     22 06 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` Ուկրաինայի վերականգնմանը նվիրված Lոնդոնում անցկացված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ի էջում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Հանդիպմանը վերահաստատվել է Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս