Ադրբեջանի ԱԳՆ. ԵԽ հանձնաժողովի զեկույցը վկայում է՝ Հայաստանում պետական ​​մակարդակով ատելության և անհանդուրժողականության առկայության մասին
  Ադրբեջանի ԱԳՆ.  ԵԽ հանձնաժողովի զեկույցը վկայում է՝ Հայաստանում պետական ​​մակարդակով ատելության և անհանդուրժողականության առկայության մասին
12:42     21 06 2023    
Հայաստանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի զեկույցը՝ ևս մեկ անգամ ապացուցում է այս երկրում պետական մակարդակով ատելության և անհանդուրժողականության սրման առկայությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանի մասին. անբավարար միջոցներ ատելության բորբոքման և խտրականության դեմ պայքարելու համար։ Հայաստանում ատելության բորբոքումը կանխելու նախաձեռնություն չկա. «Հայկական ինքնության» հիշատակումը հաճախ օգտագործվում է ոչ իր նպատակի՝ գործողություններում և խոսքում անհանդուրժողականություն և ատելության բորբոքմաև համար, բացակայում են խտրականության դեմ համապարփակ իրավական դրույթներ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում պետական մակարդակով ատելությունն ու անհանդուրժողականությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս