Արևմտյան Ադրբեջանի համայնք. Հայաստանի կառավարությունը պետք է երաշխավորի մեր վերաինտեգրումը
  Արևմտյան Ադրբեջանի համայնք.  Հայաստանի կառավարությունը պետք է երաշխավորի մեր վերաինտեգրումը
10:11     21 06 2023    
Հայաստանի կառավարությունը պետք է երաշխավորի մեր իրավունքների պաշտպանությունը և մեր վերաինտեգրումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Փախստականների համաշխարհային օրը և Ադրբեջանում փախստականների խնդիրը» միջոցառմանն իր ելույթում։

«Չնայած երկխոսության վերաբերյալ մեր մշտական ջանքերին, հայկական կողմը խուսափում է այս գործընթացից, իսկ խուսափումը խոչընդոտում է գործընթացի առաջընթացին»,- հավելել է համայնքի նախագահը։

Ազիզ Ալեքբերլին ևս մեկ անգամ դիմել է միջազգային հանրությանը.

«Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների վրա հիմնված մեր նպատակի իրականացումը կախված է՝ միջազգային հանրության քաղաքական և գործնական աջակցությունից։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեզ ցուցաբերվող աջակցությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս