Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Պակիստանի վարչապետի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆին։
Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Պակիստանի վարչապետին։
Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը ողջունել է ադրբեջանցի զինվորներին։
Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը քայլել են պատվո պահակախմբի առջևով։
Հնչել են Պակիստանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության օրհներգները։