Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նա նշել է, որ եղբայրական հարաբերություններին համահունչ՝ երկու երկրների համագործակցությունը կխորանա բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանն էլ ավելի կծաղկի։ Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև - խմբ.) հետ լիարժեք համակարգված։
Նաև հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները»,- հավելել է Թուրքիայի նախագահը։