Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Թուրքիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Թուրքիայի նախագահին: Հնչել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական օրհներգերը։
Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը քայլել են պատվո պահակախմբի առջևով։
Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Թուրքիայի նախագահին, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։
Պետությունների ղեկավարները լուսանկարվել են։