Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համապատասխան տեղեկությունը տարածել է Թուրքիայի առաջնորդի աշխատակազմը։
Նախագահ ընտրվելուց հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ավանդույթի համաձայն, հունիսի 12-ին առաջին այցը կկատարի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), իսկ հունիսի 13-ին՝ կժամանի Ադրբեջան։
Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել մոտ առաջիկայում ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի շուրջ։
ՀԿԹՀ կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։