Հեռախոսազրույց՝ Ջեյհուն Բայրամովի և Դերեք Հոգանի միջև
 Հեռախոսազրույց՝ Ջեյհուն Բայրամովի և Դերեք Հոգանի միջև
13:27     10 06 2023    
Հունիսի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Նախարարը Դերեք Հոգանի ուշադրությանն է ներկայացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Դերեք-Հոգան  


Լրահոս