Հիքմեթ Հաջիև. Նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքում ազատ Լաչինը թևակոխում է զարգացման նոր փուլ
  Հիքմեթ Հաջիև. Նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքում ազատ Լաչինը թևակոխում է զարգացման նոր փուլ
11:47     10 06 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքում ազատ Լաչինը թևակոխում է վերածննդի և զարգացման նոր փուլ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքում ազատ Լաչինը թևակոխում է վերածննդի և զարգացման նոր փուլ՝ Հայաստանի օկուպացիայի տակ 30 տարվա վանդալիզմից հետո։ Լաչինում կիրառվում են քաղաքաշինության և զարգացման ժամանակակից հայեցակարգի բոլոր նոր տարրերը»,- ընդգծել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՀիքմեթւՀաջիև  


Լրահոս