ԱԳՆ-ից
Zinvor.info-փին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի շուրջ, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմի դիրքորոշումը սահմանազատման հարցի, խաղաղ պայմանագրի և հաղորդակցության ապաշրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Տոյվո Կլաարը ԵՄ աջակցությունն է հայտնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և հայտարարել, որ կշարունակի ջանքեր գործադրել այս ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների շուրջ։