Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հարցերը
 Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հարցերը
10:36     09 06 2023    
2023 թվականի հունիսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման հարցեր։

Այս ուղղություններով պայմանավորվածություն է հայտնվել՝ շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները՝ երկու երկրների համապատասխան կառույցների միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս