Բաքվում ստորագրվել է 19 փաստաթուղթ
 Բաքվում ստորագրվել է 19 փաստաթուղթ
17:12     08 06 2023    
Բաքվում կայացած Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստի արդյունքում ստորագրվել է 19 փաստաթուղթ։

Այս մասին լրագրողներին ասել է Սահմանապահ զորքերի հրամանատարների Խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը, - տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Այսօրվա նիստի արդյունքով ստորագրվել է 19 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ԱՊՀ սահմանապահ ծառայությունների խորհրդի հետագա գործունեությունն ու աշխատանքը»,- ասել է նա:

Ինչպես նշել է Մանիլովը, փաստաթղթում հիմնականում արտացոլված է իրավիճակը Համագործակցության երկրների արտաքին սահմաններում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՊՀ  


Լրահոս