Ինչպես
Zinvor.info-յին հայտնել է՝ ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, նրանց հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ՝ Կարմիր խաչի նամակի միջոցով։
Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցերի ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է՝ նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը։ ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցելությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պահվող կողմին: