ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Սլովակիայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Բայրամովի խոսքով՝ երկու երկրների միջև առկա երկխոսությունը, փոխայցելություններն ու շփումները, այդ թվում՝ քաղաքական խորհրդատվությունները, կարևոր ներդրում են ունեցել հարաբերությունների զարգացման գործում։
Ջեյհուն Բայրամովը պատմել է օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման և շինարարական լայնածավալ աշխատանքների մասին։
Վարչապետ Լյուդովիտ Օդորն ընդգծել է, որ Սլովակիան շահագրգռված է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ, ընդգծել է այդ ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը։