ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման հարցում
  ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման հարցում
09:58     07 06 2023    
Հունիսի 6-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում պատմել է՝ Ադրբեջանի լայնածավալ վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման ջանքերի մասին՝ հաղթահարելու մեր տարածքների երեսնամյա ռազմական օկուպացիայի ծանր հետևանքները:

Ընդգծվել է Ադրբեջանի վճռականությունը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերին որպես իրավահավասար քաղաքացիներ՝ Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական շրջանակներում վերաինտեգրելու հարցում, հաղորդում է Zinvor.info-ն։

Մասնավորապես, նշվել է՝ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինտեգրմանը չվնասելու և հարևան պետությունների տարածքում անջատողականություն չհրահրելու պարտավորությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս