Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Առաջիկա հանդիպման այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ դա կարվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր (մայիսի 1-4): Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: