Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Գերմանիայի Յենայի համալսարանի ուսանող Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլին (ծնված 1997 թ.), ով փետրվարի 20-ին մեկնել է Իրան և որի հետ կապը խզվել էր մարտի 4-ին, Իրանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։
«Մեր բազմաթիվ դիմումներից հետո իրանական կողմը, ի պատասխան մեր նոտայի, հայտարարել է Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության և նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Այս մասին տեղեկացվել է Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքը։
Չնայած հայտնի ահաբեկչությունից հետո Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի սահմանափակմանը, Ֆարիդ Սաֆարլիի մասին հաղորդագրությունների առաջին իսկ օրվանից արտաքին գործերի նախարարությունը և Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը բանակցություններ են վարում Իրանի համապատասխան կառույցների հետ։
Դրան զուգահեռ կանոնավոր կապ է պահպանվում Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքի և նրա հետ։ Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը միջոցներ է ձեռնարկում՝ մոտ ապագայում Ֆարիդ Սաֆարլիի հետ հանդիպելու համար»,- ասել է Այխան Հաջիզադեն։