Ադրբեջանական բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախչըվանում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախչըվանում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:41     02 06 2023    
2023 ուսումնական տարվա նախապատրաստական պլանին համապատասխան՝ Առանձին համազորային բանակում անցկացվել է զորամիավորումների և ստորաբաժանումների հերթական հրամանատարաշտաբային պատրաստությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զորավարժությունների ընթացքում այնպիսի նպատակներ են դրվել, ինչպիսիք են շտաբների կողմից գործողությունների պլանավորումը, գործողությունների ընթացքում բարդ պայմաններում հրամանատարների կողմից որոշումների կայացումը և այլն։

Մշակվել են զորավարժություններում ներգրավված հրետանային, հակատանկային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համատեղ գործողությունները համազորային զորամիավորումների հետ։ Հիմնական ուշադրությունը դարձվել է լեռնային շրջաններում ստորաբաժանումների անխափան կառավարմանը, փոխգործակցության կազմակերպմանը և համալիր աջակցությանը։

Հրամանատարաշտաբային պատրաստության ավարտական փուլում սիմուլյացիոն կենտրոնում գտնվող համակարգիչներով ստուգվել է կայացված որոշումների և կազմված հաշվետվությունների ճշտությունը։

Նշվել է, որ զորավարժությունների արդյունքներով իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ ստորաբաժանումների գործողությունները եղել են համակարգված, զենքը և ռազմական տեխնիկան հաջողությամբ են կիրառվել:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս