Ըստ
Zinvor.info-յի՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ նշանակվել է Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության նոր դեսպան, ով շուտով կսկսի աշխատանքը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, ուկրաինացի երեխաների խնամքի և Ադրբեջան նրանց ուղևորությունների կազմակերպման համար և բարձր է գնահատել դա։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան միջազգային կազմակերպությունների շրջանակներում աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։